Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը՝ ազատամարտիկներից կազմված գումարտակում (տեսանյութ)

Պաշտոնական
48b7dc9b-d834-4f00-bcb7-2a1df43a7d0c

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին: Երկրի ղեկավարը ողջունել է այս նախաձեռնությունը` կարեւորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին: 61309cf8-d121-40ab-9a30-0c22d0d73b1b Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ