Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը և Գերմանիայի դեսպանը կարևորել են Վիեննայի որոշումը

Պաշտոնական
e31c48921e230e475dee013de26b3e2b

Մայիսի 17-ին ԳԴՀ դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր: Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: