Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր գծերը դարձնել կանաչ. պատգամավորի առաջարկն է (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhannes-margaryan

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարեւորեց Երեւանում նոր աղբավայր կառուցելու նախագիծը: Նրա խոսքերով՝ լավին պետք է լավ ասել, իսկ վատին՝ վատ:   ԱԺ ամբիոնից պատգամավորը անդրադարձավ կարմիր գծերին՝ նշելով, որ այն պետք է փոխել կանաչի: «Մարդիկ բերեն իրենց մեքենաները կանգնեցնեն եւ օրհնեն, որ սա էլ մի լավ ռեֆորմ եղավ: Եթե համեմատում ենք այս հսկայածավալ աշխատանքը, այն աշխատանքի հետ, որ կարմիր գծեր քաշողներն արեցին,բերեցին մեկ դույլ ներկ քսեցին եւ մի երկրի փող են աշխատում, անընդունելի է: Տարոսը դրան, մի օր այդ կարմիրը կանաչ դառնա»,- ասաց նա: Նրա խոսքին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը : «Ունիկալ եք, ունիկալ, պարոն Մարգարյան:  Այս արտահերթը ձեր բենեֆիսն էր»: ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ շեշտեց, որ իրենց կոալիցիոն նախկին գործընկերներով շատ լավ աշխատեցին:   ԱԺ արտահերթ նիստը կշարունակվի նաեւ վաղը: