Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ նախագահը ընդունել է ՀՅԴ-ականներին՝ Տիգրանակերտի հնագիտական թանգարանում

Պաշտոնական
55220bac-c0f2-4e1c-b5de-04a3e59d82a9

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին,  ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանն արժեւորել է ՀՅԴ Հայ դատի գործունեւթյունը Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ: Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համաժողովի անցկացումը՝ ընդգծելով միջոցառման յուրահատուկ կարեւորությունը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ