Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերոսների անունով փողոցներ անվանակոչելու առաջարկ

Հասարակություն
rqBV5Iqkz94

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում է. «Լսելով  ապրիլյան ռազմական գործողությունների  ժամանակ  զոհված  Արցախի  հերոս Ռոբերտ  Աբաջյանի  ծնողների  և  հարևանների   ցանկությունները՝ առաջարկում ենք   Երևանի Արաբկիր 45-րդ  փողոցը կոչել հերոսի  անունով: Նման բանավոր  առաջարկ   ունենք նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան  Արմենակի  հարևաններից. Արմենակը  բնակվում էր  Երևանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում»: Տիկին Բախշյանը հույս է հայտնել, որ առաջարկները  հավանության կարժանանան  նաև  Երևանի ավագանու մյուս երկու խմբակցությունների  կողմից  և  առաջիկա ավագանու նիստում   կդրվեն քվեարկության: