A
A
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթեց մրցակցին
Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը շարունակում է պայքարը Չեռնոգորիայում ընթացող «Ցետինյե-2016» միջազգային մրցաշարի մեդալների համար: Հերթական, 7-րդ տուրում, մեր գրոսմայստերը սպիտակներով հաղթելով չեռնոգորցի Բլաժո Կալեզիչին, վաստակեց 5 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական: Այժմ նա կես բալով է ետ մնում առաջին եռյակից: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը սեւերով կմրցի չեռնոգորցի Միլան Դրաշկոյի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նրան հարկավոր է միմիայն հաղթանակ: