Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» պարտվեց եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից

Սպորտ
futbol

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 25-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակը» հյուրընկալեց իրեն հետապնդող «Փյունիկին»: Խաղն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Իսկ ահա վերը նշված երկյակին հետապնդող «Գանձասար-Կապանն» իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Երեւանի «Միկային» եւ էլ ավելի մոտեցավ մրցանակային 3-րդ տեղին: Այժմ կապանցիներին ու փյունիկցիներին բաժանում է ընդամենը 1 միավոր: Իսկ ահա, մրցանակային տեղերին հավակնող հինգերորդ թիմը՝ Երեւանի «Արարատը», այս տուրում իր հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց առաջնության ետնապահ «Բանանցին»: Այդպիսով, արարատցիներն էլ ավելի ետ մնացին  առաջատար քառյակից եւ կարելի է ասել, դուրս մնացին մեդալների համար պայքարից: Հավելենք, որ «Ալաշկերտն» ու «Բանանցն» արդեն նվաճել են եվրոգավաթներին մասնակցելու իրավունք, իսկ մնացած երկու ուղեգրերի հավակնում են «Շիրակը», «Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը», ուստի այս թիմերի առաջիկա խաղերը մեծ նշանակություն ունեն մարզական առումով: Մասնավորապես՝ մարտի 15-ին «Փյունիկը» կհանդիպի հենց «Գանձասար-Կապանի» հետ: Եթե կապանցիները պարտվեն այդ խաղում, ապա այլեւս չեն կարող հասնել փյունիկցիներին, քանի որ նրանք երեք միավոր կստանան առաջնությունից դուրս մնացած «Ուլիսի» հետ հաջորդ խաղում եւ անհասանելի կդառնան: