Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին են պատվիրել, որ ուղերձ հնչեցնի. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
zara4

«Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությանը` նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը նրբորեն փորձեց կրկնել Արցախի ճանաչման հարցով Սերժ Սարգսյանի և Հերմինե Նաղդալյանի ուղերձը: Դա դավաճանություն է հայ ժողովրդի հանդեպ: Այն հայտարարությունները, որ արվել են այս օրերին, սա դրանց կրկնությունն էր: Հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին են պատվիրել, որ դա հնչեցնի: Երրորդ անձի կողմից է արդեն դա արվում»: Պատգամավորն, ի տարբերություն առաջին նախագահի, հակառակ կարծիքի է՝ Արցախի անկախությունը ՀՀ-ն հենց հիմա պետք է ճանաչի. «Մենք ունենք մեր ազգային շահը, ունենք խնդիր' անվտանգ ապրելու: Եվ ովքեր հայտարարում են, որ Արցախը չպետք է ճանաչենք, ուղղակի դավաճաններ են»: Դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ քանի դեռ գոնե մեկ գերտերություն չկա, որն աջակցում է մեզ, Արցախի անկախությունը չպետք է ճանաչենք, տիկին Փոստանջյանն արձագանքեց. «Իսկ ինքն ի՞նչ գիտի' մենք ունենք, թե չունենք գործընկերներ»: Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց. «Մենք Արցախի անկախության ճանաչմանն այլընտրանք չունենք»: Իսկ հարցին, թե արդյո՞ք պատգամավորը կարծում է, որ առաջին նախագահն ու Սերժ Սարգսյանը համագործակցում են, նա նշեց. «Ես բազմիցս նշել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի զավակներն են»: Իսկ Դուք համաձա՞յն եք Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքերի հետ, առաջարկում ենք մասնակցել ստորեւ հարցմանը.