Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այսօր չզոհվեմ, ինձ բան չի լինի»

Կարևոր լուրեր Հասարակություն
sidar-2

«Ասեց եթե այսօր չզոհվեմ, ինձ բան չլինի,  էլ ոչ մի բան չի լինի»,- որդու հետ վերջին հեռախոսազրույցն է հիշում Իգոր Ալոյանը: Նրա որդին՝ Սիդար Ալոյանը, զոհվել է դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի  հարձակման հետեւանքով: sidar 1 Հայրը հպարտանում է՝ որդին զոհվել է հերոսի մահով, քանի որ միայնակ է պայքարել թշնամու դեմ: Սիդարը սպորտսմեն էր, մանուկ հասակից էր մարզվել: Իսկ այսօր Հայաստանի Դուքենդո ֆեդերացիան նրան սեւ գոտի է հանձնում: «Մեկ քննություն չէր հանձնել: Պատրաստվում էր ծառայությունից հետո հանձնել:  Տա Աստված, որ մեր երեխաները հեռու մնան այդ փորձանքներից: Նա զոհվեց, որպեսզի մենք հանգիստ ապրենք»,- ասում է Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը: sidar 3 «Մանուկ հասակից մեզ մոտ է եղել, մարզվել է՝ որպես տղա եւ որպես ընկեր, իրոք լավ տղա էր եւ իր ընկերներին նեղության մեջ հասնող: Ճիշտ է համեստ էր, շատ բաներ չէր ցուցադրում, բայց եթե գալիս էր պահը, որ պետք է գործի դներ իր ընկերասիրությունը, նեղին հասնելու պահը, հասնում էր»,- ասում է Սիդարի մարզիչ Սմբատ Գևորգյանը: Նա հույս  է ունեցել, որ նա զորացրվելուց հետո մարզիչ էր դառնալու. «Մանուկ հասակից մեզ մոտ է եղել, մարզվել է, որպես տղա եւ որպես ընկեր:  Իրոք լավ տղա էր եւ իր ընկերներին նեղության մեջ հասնող: Ճիշտ է համեստ էր, շատ բաներ չէր ցուցադրում, բայց եթե գալիս էր պահը, որ պետք է գործի դներ իր ընկերասիրությունը, նեղին հասնելու պահը, հասնում էր»: 7 տարեկան Ռամզեսը մեծ հպարտությամբ է բռնել մահացած եղբոր նոր ստացած վկայականը եւ սեւ գոտին. «Եղբորս ճանապարհը ես կշարունակեմ»։ ramzes Այսօր Դուքենդոյի ֆեդերացիան հերթական միջոցառումն էր կազմակերպել, որը նվիրված է հաղթանակին: Այս մրցումների մասնակից, առաջին երկրորդ եւ երրորդ տեղ գրավող մարզիկները տանալու են իրավունք՝ Հայաստանի առաջնությանը մասնակցելու: sidar