Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Բաղդասարյանը համաձայն չէ, որ սահմանագծին միայն անապահովներն են (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-2

«Ես եղել եմ սահմանագծում և սոցիալական տարաբաժանում չեմ նկատել, այնտեղ ամբողջ ազգը միասնական է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հարցին, թե ինչպես է պատահում, որ առաջնագծում միայն անապահով խավի երեխաներն են հայտնվում։ Ո՞վ է այդ մոնիտորինգն արել,- հարցնում է Վահրամ Բաղդասարյանը։ Նրան տեղեկացրեցին, որ աղբյուրը Սոցապ նախարարն է։ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ բոլոր անապահովները «մեր հսկողության տակ են»։ Ըստ նրա, ղարաբաղի խորհրդարանի ֆրակցիաներից մեկի նախագահի երկու տղաները սահմանագծին են, ինչպես նաև՝ իր հորեղբոր տղան։