Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը տեղեկություն չունի՝ որ պաշտոնյայի որդին է առաջնագծում

Քաղաքականություն
artem

Կառավարության նիստից  հետո այսօր  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հիմնավորեց, թե ինչու է  ընտրվել 64 զոհված զինծառայողի ընտանիք՝ նրանց սոցիալական վիճակը եւ զբաղվածությունը պարզելու համար. «Դա ապրիլի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում զոհվածների ընտանիքներն են, բայց պետք է նշեմ, որ մենք հետո էլի զոհեր ենք ունեցել, դրա համար աշխատանքները շարունակվելու են եւ մյուս ընտանիքները նույնպես ներգրավվելու են ուսումնասիրությունում»: Արտեմ Ասատրյանը  չհամաձայնեց դիտարկման հետ, որ առաջնագծում ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ. «Մեր բոլոր ընտանիքների զավակները այսօր իրենց պարտքը կատարում են հայրենիքի հանդեպ: Ընդհանրապես,  մեր երկրում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս: Նրանք ներկայացված են տարբեր տեղերում՝ կրթական ոլորտում, զինվորական եւ այլն, այնպես որ կարծում եմ դա հասարակության սպեկտորն է ներկայացնում»: «Ա1+»-ի խնդրանքին, թե ներկայացրեք այդ դեպքում գոնե մեկ պաշտոնյայի կամ  մեծահարուստի, ում զավակը այս պահին առաջնագծում է  ծառայում. Արտեմ Ասատրյանը արձագանքեց. «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ կոնկրետ անուն նշեմ, բայց ես բազմաթիվ պետական պաշտոնյաների գիտեմ, որոնց  զավակները այսօր ծառայում են ՀՀ-ում»: