Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Յուրան. «Խաղադաշտի որակը նպաստեց մեր հաղթանակին»

Սպորտ
ggg

  Այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Միկան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Արարատին»: «Գլխավոր մարզչի բացակայությունը մեծապես ազդեց թիմի խաղի վրա (Վարուժան Սուքիասյանն այժմ մասնակցում է Ֆրանսիայում անցկացվող մարզչական դասընթացին – հեղ.): Բացի այդ, 2-րդ եւ 3-րդ գոլերը նվիրեցինք մրցակցին, իսկ 0:3 հաշվից հետո արդեն դժվար էր փոխել խաղի ընթացքը» - հանդիպումից հետո ասաց «Արարատի» մարզիչ Տիգրան Ղարաբաղցյանը: «Ես ֆուտբոլիստներին ասել էի, որ դեռ շուտ է մտածել գավաթի եզրափակիչի մասին եւ որ պետք է լրջորեն պատրաստվել առաջնության խաղերին, քանի որ մենք հնարավորություն ունենք պայքարելու երրորդ տեղի համար: Նրանք հասկացել էին ինձ եւ այդ տրամադրվածությունը օգնեց հաղթանակ տանել 4:0 հաշվով: Դրան շատ նպաստեց նաեւ խաղադաշտի բարձր որակը, որը թույլ տվեց ցուցադրել մեր բոլոր կարողությունները: Ես պարզապես հիացած եմ ֆուտբոլի ակադեմիայի պայմաններով,  ինչպիսիք չեմ հանդիպել շատ-շատ երկրներում», - հետխաղյա մամուլի ասուլիսին ասաց «Միկայի» գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մասնագետ Սերգեյ Յուրանը: Նշենք, որ այս հաղթնակից հետո «Միկան» վաստակեց 29 միավոր եւ այժմ 10 բալով է ետ մնում 2-3-րդ տեղերում գտնվող «Փյունիկից» եւ «Շիրակից»: Երեւանի «Արարատը» 33 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: