Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բան Կի Մունը հետաձգել է իր այցը Հայաստան

Պաշտոնական
serj-ban

Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան: Գլխավոր քարտուղարը կարևորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը: Նախագահ Սարգսյանը, նշելով որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում: