A
A
Բաղրամյան պողոտայում թեժ էր.կոտրվել է 1in.am-ի տեխնիկան (տեսանյութ)
«Մենք ենք տերը մեր երկրի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից կոտրվել է 1in.am-ին պատկանող տեխնիկան. Այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը: Ոստիկանության ներկայացուցիչը հերքում է, թե նման բան կարող է պատահած լինել, բռնության ենթարկված օպերատորը` հաստատում: Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ, այդ թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: Հիշեցնենք նաև, որ այսօր «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի երթ էր կազմակերպել դեպի նախագահական նստավայր՝ ԼՂ խնդրի որոշ հարցերի շուրջ նամակ հանձնելու համար: Մեր տեսախցիկը ֆիքսել է մանրամասներ Բաղրամյան պողոտայից.