Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ջուլֆալակյանը եւս օլիմպիական ուղեգիր նվաճեց

Սպորտ
sport-julfalakyan

  Ուլան Բատորում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային երկրորդ մրցաշարում այսօր հաջող հանդես եկավ նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար մրցամարտում 6:2 հաշվով հաղթեց գերմանացի Պասկալ Էյսելին եւ բրոնզե մեդալին ավելացրեց նաեւ օլիմպիական խաղերի ուղեգիր: Հիշեցնենք, որ մինչ այդ նմանատիպ խնդիր լուծել էր նաեւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը եզրափակիչ մարտում 4:5 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզատովին և արժանացավ արծաթե մեդալի: