Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Դավթյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Սպորտ
ymbish

Հայաստանի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում: Մեր 60 կգ քաշային մարզիկը առաջին մարտում հաղթեց չեխ Պավել Պետրիկովին, բայց երկրորդում պարտվեց իտալացի Էլիոս Մանցիին: Երրորդ տեղի համար մրցաշարում նա իրար ետեւից պարտության մատնեց հոլանդացի Ջերոն Մոորենին ու թուրք Բեքիր Օզլուին եւ արժանացավ բրոնզե մեդալի: Այս քաշային կարգում մեր մյուս մարզիկը՝ Գարիկ Հարությունյանը, մեկնարկային մարտում պարտվեց հենց թուրք մարզիկին: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը չնայած անդրանիկ մարտում առավելության հասավ ադրբեջանցի Թարլան Քերիմովի նկատմամբ, սակայն երկրորդում զիջեց բելառուսցի Դմիտրի Շերշանին եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Հայաստանը ներկայացնող միակ կին ձյուդոյիստը՝ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ), անհաջողության մատնվեց հենց առաջին փուլում եւ անփառունակ ավարտեց ելույթը: