Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողագործների մի մասին «Վինար»-ը վճարել է 

Տնտեսություն
qaxcrashenciner-nkarrr

Արարատի մարզում գործող «Վինար» գործարանը քիչ առաջ վճարել է մարզի տարբեր համայնքների, այդ թվում՝ Քաղցրաշենի բնակիչների իրացրած խաղողի գումարը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց քաղցրաշենցիներից մեկը։ «Մոտ 200 մարդու տվել են 200.000-ական դրամ գումար։ Ինձ հասանելիք ամբողջ գումարը հենց 200.000 դրամ էր, այնպես որ ինձ էլ պարտք չունի գործարանը։ Իսկ մյուսներինը, ով դեռ պետք է ստանալու գումար ունի, խոստացել են հաջորդ շաբաթվա ընթացքում տալ»,-ասաց նա։ Նշենք, որ առավոտյան կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ Կառավարությունում տեղի ունեցած քննարկումից հետո իրենց խոստացել էին այսօրվանից սկսել մարել պարտքը։ Իսկ ամբողջովին գյուղացիների գումարը խոստացել են վճարել մինչև մայիսի 10-ը։ Նշենք, որ «Վինար» գործարանի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։