A
A
Քաղցրաշենցիները չեն պատրաստվում հեռանալ կառավարության մոտից
Քաղցրաշենի մի քանի տասնյակ բնակիչներ չեն պատրաստվում հեռանալ կառավարության շենքի մոտից: Նրանք պահանջում են անցյալ տարի իրացրած խաղողի գումարը:
«Ամբողջ գյուղը վարկի տակ է: Արդեն նոր խաղողն է հասնում, մեզ դեռ նախորդ տարվա բերքի փողը չեն տվել»,- նշում են քաղցրաշենցիները:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը բնակիչներին վստահեցրեց, թե իրենց խնդրով շուտով քննարկում կսկսվի:
Քիչ առաջ կառավարություն եկավ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն, ով «Վինար» գործարանի սեփականատերն է: Քաղցրաշենի բնակիչները սպասում են, մինչև քննարկումն ավարտվի և իրենց հստակ պատասխան տրվի: Մի խումբ քաղցրաենցիների էլ իր մոտ է հրավիրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
