Պայթյունից վնասվածքներ՝ սրտի, ձեռքի և թոքի հատվածում. պատմում է կամավորը (տեսանյութ)
41-ամյա ստեփանակերտցի Արթուր Արզանգուլյանը ղարաբաղա-ադրբեջանական 4-օրյա պատերազմի առաջին կամավորներից է։ Նրա պատերազմն սկսվեց լսած ձայներից. «Ձայներ եմ լսել Ստեփանակերտից ու լույսեր էր եկալ։ Իմացա, որ այդպիսի մի բան կա»,-պատմեց նա։ Ապրիլի 2-ին արդեն սահմանում էր՝ աջակցելու երիտասարդ զինվորներին։ Իսկ հաջորդ օրը երեկոյան Արթուրը վիրավորվել է։ Ականի պայթյունից վնասվածքներ ունի սրտի, ձեռքի և թոքի հատվածում։ Սկզբում Ստեփանակերտի հոսպիտալում է բուժվել, ապա տեղափոխվել Երևան։ Այժմ Էրեբունի բժշկական կենտրոնում է։ Սակայն Արթուրին այնքան էլ չեն մտահոգել վնասվածքները։ Սահմանին զգացած հպարտությունն այս բոլոր օրերին ուղեկցել է նրան։ Ադրբեջանի կողմից հնչող բարձրագոչ հայտարարությունները, թե Ստեփանակերտը կռմբակոծեն կամ կգրավեն, արցախցու համար զավեշտ է. «Ռուսերեն մի խոսք կա՝ не видать как своих ушей. Ղարաբաղը պատմության մեջ եղել է հայերինը և լինելու է հայերի մոտ միշտ»։ Մանրամասները՝ տեսանյութում