A
A
«Իշխանությունները նորից չհամաձայնեցին ընդունել մեր առաջարկները» (տեսանյութ)
«Մեր բոլոր հանդիպումների ժամանակ իշխաննությունները պնդում էին էլեկտրոնային գրանցման տարբերակը ներառել, և մենք դա ընդգրկեցինք մեր համաձայնեցված փաթեթային տարբերակի մեջ, սակայն անգամ այդ դեպքում իշխանությունները չհամաձայնեցին ընդունել մեր առաջարկները». Արամ Մանուկյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար։ «Մեդիա կենտրոն»-ում քննարկում է՝ «Ընտրական օրենսգրքի «4+4+4» ձևաչափի ամփոփում. զարգացումներ նոր նախագծի շուրջ» թեմայով: Բանախոսներն են. Արամ Մանուկյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար
Հովհաննես Սահակյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն