A
A
Գագիկ Բեգլարյանը՝ քանդված ճանապարհների մասին (տեսանյութ)
Հայաստանից Արցախ մեկնողների մեծ մասն այս օրերին ճանապարհներին հանդիպել է խոչընդոտների: Թե ինչու են ճանապարհներին հսկայական փոսեր, այսօր պարզաբանել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը. «Այդ ճանապարհները վերանորոգվում են փոսային լցումներով, ամեն ձմեռվանից հետո: Այս տարի, երբ Սիսիան- Գորիս ճանապարհահատվածում ձյուն չկար, մենք հասկացանք , որ փոսային լցումներն անհնար է, քանի որ փոսերը մեծ են, պետք է հիմնանորոգել: Դիմեցինք կառավարություն, մարտի 31-ին կառավարության որոշմամբ Սիսիանի ճանապարհի համար հատկացվեց 240 մլն դրամ: Դեռ չէինք հասցրել հիմնանորոգել, սկսվեց պատերազմը, չէինք կարող ոչինչ անել, քանի որ ձյուն էր գալիս, խցանումներ որպեսզի չլինեն՝ մենք արագ վերացրեցինք ձյունը»: Մանրամաները՝ տեսանյութում