Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Գեւորգյանը եւ Հովհաննես Գաբուզյանը՝ միանձնյա առաջատարներ

Սպորտ
sport-chess-3

Հայաստանի շախմատիստները շարունակում են վստահ ելույթները Աբու Դաբիում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում: Տղաների մրցաշարում գերազանց է հանդես գալիս մեր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 5 տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդ տուրում մեր շախմատիստը կմրցի ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ, որը ընդամենը կես բալով է ետ մնում իրենից: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 5-րդ տուրում հաղթելով իր մրցակցին, վաստակեց 4 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Վանաձորցի շախմատիստն առաջիկա տուրում կմրցի իրանցի Պույա Իդանիի հետ: Աղջիկների մրցաշարում հանդես եկող մեր միակ ներկայացուցիչը՝ Մարիա Գեւորգյանը, հինգերորդ տուրում հաղթեց հենց առաջատար Ղազալ Հակիմիֆարդին, վաստակեց 4,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց աղյուսակը: Հաջորդ պարտիայում նա սեւերով կմրցի չինուհի գրոսմայստեր Շիկուն Նիի հետ, որը մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Թիմային հաշվարկով Հայաստանը վաստակել է 13,5 միավոր եւ նույնպես զբաղեցնում է առաջին տեղը: Մերոնք արդեն երկու միավորով առաջ են 2-3-րդ տեղերում ընթացող Ռուսաստանի եւ Իրանի շախմատիստներից: