Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ներկայացուցչին սուլոցներով դիմավորեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
eahk-1

Քիչ առաջ ավարտվեց Մարիոթ հյուրանոցի դիմաց տասնյակ ակտիվիստների ակցիան: Նրանք սպասում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ասուլիսի ավարտին: Մոտ կես ժամ անց միայն Ֆրանսիայի ներկայացուցիչը դուրս եկավ, որին սուլոցներով դիմավորեցին: Ռուսաստանի ներկայացուցիչն ու ԱՄՆ դեսպանը դեռ ներսում են: Մինչ այդ, ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ակտիվիստ մի կնոջ և ոստիկանի միջև: Ոստիկանը պահանջում էր նրանից ցույց տալ տոպրակի պարունակությունը: Կինը հրաժարվեց, այդ պահին միջամտեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Պարոն Օսիպյանն ասաց, « Հարգելիս ինչու եք սադրում, ինչ խնդիր կա»: Ակտիվիստը հակադարձեց, «Ես ազատ քաղաքացի եմ, ինչ եք ուզում, ինչու պետք է բացեմ տոպրակը: Ես պեչենի էլ ունեմ, նայեք»: Իվերջո ակտիվիստը չբացեց տոպրակը, այլ այն փոխանցեց մեկ այլ ակտիվիստի: Քիչ անց ակցիայի մասնակիցները ցրվեցին:   eahk1 eahk2