Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը խոսել է Սարգսյանի և Ալիևի հետ

Քաղաքականություն
putin12

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանգամանալից քննարկվել է հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերջին զարգացումները։ Իր լրջագույն մտահոգությունը հայտնելով ռազմական լայնամասշտաբ բախումների կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը երկու կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հետևել հրադադարի պահպանման ռեժիմին։ Նշվում է, որ Ռուսաստանը իրականացնում է և կիրականացնի միջնորդի քայլեր՝ միտված իրավիճակի նորմալացմանը։ Տեղեկության աղբյուրը Պաշտոնական Այսօր երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ: Երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա ուղիների որոնման նպատակով: Նախագահ Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: ՌԴ Նախագահը կողմերին կոչ է արել պահպանել զինադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է անհրաժեշտ միջնորդական քայլեր՝ միտված նպաստելու իրավիճակի կարգավորմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով: