Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա

Պաշտոնական
serj5

Ս.թ. ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: