Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկի խմբի համանախագահները կլինեն Ստեփանակերտում

Քաղաքականություն
լղհ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ստեփանակերտ»,-այդ մասին քիչ առաջ «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։ Համանախագահները սկզբում կլինեն Երևանում, ապա Բաքվում և Ստեփանակերտում։ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի ժամկետների մասին դեռ հստակ տեղեկություն չկա։ «Այդ մասին կհաղորդվի լրացուցիչ։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել»,-նշեց մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այցի մասին հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։