«Ժողովուրդը շատ կուրախանա, որ մենք պարտվեցինք, բայց ոչինչ»
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որը ԱԺ թիմի կենտրոնական հարձակվողն էր, հանդիպումից հետո այսպես մեկնաբանեց նման ջախջախիչ պարտությունը. «Լրագրողները շատ լավ էին պատրաստվել եւ այսօր նրանք միանշանակ ուժեղ էին: Մենք առաջին խաղն անցկացրինք այս մրցաշարում եւ դեռեւս լավ մարզավիճակում չենք: Հույս ունեմ, որ խաղից խաղ ավելի հաջող հանդես կգանք»: Այս հանդիպումն անցկացվեց ֆուտզալի բիզնես լիգայի շրջանակում, որի նպատակն է հանրապետությունում մասսայականացնել այս սպորտաձեւը, ինչպես նաեւ առողջ կենսակերպը: «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, ինչ է հարկավոր անել ժողովրդի կենսակերպն առողջացնելու համար, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք պետք է առողջ ապրելակերպի կուլտուրա զարգացնենք ժողովրդի մոտ, որ ոչ թե զբաղվեն սպորտով, այլ՝ ֆիզկուլտուրայով: Երբ դպրոցական էի, մեր դասարանում չկար երեխա, որ չզբաղվեր որեւէ մարզաձեւով: Հիմա չգիտեմ ինչպես է: Կարծում եմ՝ մեր սպորտի նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի զարգանա մեր մասսայական սպորտը: Սա եւս պրոպագանդում է: Ճիշտ է, ժողովուրդը շատ կուրախանա, որ մենք պարտվեցինք, բայց ոչինչ»: