A
A
Ռոման Բերեզովսկուն՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին: Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ազգային հավաքականի կազմում 93 հանդիպում անցկացրած լեգենդար դարպասապահը ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում, որից հետո ֆուտբոլասերների ջերմ ծափողջյունների ներքո դուրս է եկել խաղադաշտից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն