Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլի հարձակմանը ենթարկված կնոջը վիրահատել են

Հասարակություն
file_165_1282494

Խաչիկ գյուղում գայլի հարձակմանը ենթարկված  75- ամյա կնոջ վիրահատությունը «Էրեբունի»  հիվանդանոցում ավարտվել է։ Այն  գրեթե 4 ժամ է տևել:  Վիրահատարանում միաժամանակ աշխատել են  մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային: Ըստ հիվանդանոցի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի՝    բժիշկներ  Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել: Իսկ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց: Հիվանդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով: