Վահան Շիրխանյանին վիրահատել են
ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին վիրահատել են Ինչպես Ա1+-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Վահան Շիրխանյանը ոտքի երակների հետ կապված խնդիրներ ուներ և նրան բուժող բժշկի այցելությունից հետո՝ անհապաղ տեղափոխել են Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն և վիրահատել։ Հիշեցնենք, որ վերջին օրերերին Վահան Շիրխանյանը դժվարությամբ էր տեղաշարժվում։ Պաշտպանը չբացառեց, որ կարող են դիմել նախաքննական մարմին Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Առաջադրված մեղադրանքում Վահան Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Իսկ պաշտպանական կողմը կասկածներ ունի, որ նախաքննական մարմինը ցանկանում է նրա վրա հոգեբանական ճնշում գործադրել՝ առաջադրված մեղադրանքը ընդունելու համար: Վահան Շիրխանյանն արդեն 5 ամիս է կալանքի տակ է: