Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումը պետք է քննարկել. ՄԻՊ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tatoyan-1

Այն ինչ նախորդ տարի արձանագրվել է Կարեն Անդրեասյանի կողմից, տեղ է գտնելու ՄԻՊ տարեկան զեկույցում: Այսօր վստահեցրեց նորանշանակ օմբուդսմեն Արման Թաթոյանը. «Պետք է 20 օրում ամփոփվի եւ ներկայացվի զեկույցը: Աշխատակազմը աշխատում է ամբողջ ծավալով, մեծ ծանրաբեռնվածությամբ»: Խոսելով նոր Ընտրական օրեսգրքի մասին, Արման Թաթոյանը նշեց, որ ինքն ուսումնասիրում է այն ու արդեն ունի դիտարկումներ. «Դրանք ես պատրաստվում եմ պաշտոնապես ներկայացնել՝ հիմնավորելով տարբեր միջազգային փորձի տեսանկյունից: Օրինակ՝ կարծում եմ ողջամիտ է այն հարցը, որը վերաբերում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ դիտորդների ներկայությանը ընտրատեղամասում, նախատեսված է քանակ՝ կոնկրետ 8 հոգի: Թեեւ հիմնավորումներում նշվում է, որ դա արվել է ընտրատեղամասի տարածքի հնարավորությամբ եւ այլն, բայց, օրինակ, ես կարծում եմ, որ կարելի է առաջարկել, քննարկել ցանկն ընդլայնելու հարցը»: Թաթոյանի կարծիքով՝ քվեարկած անձանց ստորագրած ցուցակների հրապարակման հարցը քաղաքականացված է. «Չեմ ուզում կոնկրետացված գնահատական տալ, բայց կարծում եմ կարեւոր է հաշվի առնել միջազգային կառույցների գնահատականները: Այս պահին ձեռնպահ կմնա դիտարկումներ անելուց»: