Որ ժամերից է պետք ծխահարել այգիները
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գրառումները ֆեյսբուքյան իր էջում. Որ ժամերից է պետք ծխահարել այգիները ցրտահարության վտանգը մեղմացնելու համար Ցրտահարության վտանգը զգալիորեն մեղմացնում է այգիների ծխահարումը և առատ ոռոգումը: Սակայն դա անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մոտենում է 0-ին, դա սովորաբար տեղի է ունենում գիշերը ժամը 03:00-ից հետո, ուստի անհրաժեշտ չէ այդ միջոցառումները սկսել հենց երեկոյան ժամերից այսինքն արևի մայր մտնելուց հետո: Ելնելով այս հանգամանքից, ես իմ ֆեյբուքյան էջում ողջ գիշեր կհրապարակեմ հանրապետության հովտային գոտիների փաստացի օդի ջերմաստիճանը, որի արդյունքում կարող եք հստակ կողմնորոշվել, թե կոնկրետ որ ժամից սկսել ծխահարման և ոռոգման աշխատանքները ձեր այգիներում և հողատարածքներում: .............. Ժամը 22:00 դրությամբ Արմավիրում +5, Մերձավանում +4, Արտաշատում +5, Արարատում +5, Ուրցաձորում +2, Աշտարակում +2, Երևանում +2…+4, Արենիում +4, Բագրատաշենում +3, Իջևանում +1, Կապանում +2, Մեղրիում +4 աստիճան է: Նշեմ նաև, որ Արարատյան դաշտում երկնքի 40-60% պատված են ամպերով, որը նպաստում է որպեսզի օդի ջերմաստիճանը շատ չնվազի: Այս պահին ծխեցում կամ ոռոգում կատարել պետք չէ, քանի որ օդի ջերմաստիճանը դեռ դրական է: