Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուն միանգամից 4 բաժակ թեյ է խմել (տեսանյութ)

Սպորտ
sport-ronaldu

Մադրիդում լույս տեսնող AS թերթը ուշագրավ ակցիա է անցկացրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ: Լրատվամիջոցը ցանկացել է պարզել, թե ինչպես են մայրաքաղաքի հասարակ բնակիչները արձագանքում ֆուտբոլային աստղի հետ հանդիպելիս: Դրա համար թերթի լրագրողը Քրիշտիանու Ռոնալդուին հրավիրել է տեղի թեյարաններից մեկը: Ինչպես ցույց է տալիս տեսահոլովակը, թեյարանի աշխատակիցները եւ հաճախորդները, օգտվելով պատեհ առիթից, ցանկացել են լուսանկարվել ֆուտբոլիստի հետ: Արդյունքում, Ռոնալդուն մինչեւ որ չորս բաժակ թեյ է խմել, այդ ընթացքում հասցրել է 100-ից ավելի մարդկանց հետ նկարվել: