Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» Երեւանում հաղթեց «Միկային»

Սպորտ
sport-mika-gabdzasar

Հայաստանի ամենագավաթային թիմը՝ Երեւանի «Միկան», գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակում այսօր սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին»: Խաղը չնայած անցավ դաշտի տերերի տարածքային առավելությամբ, սակայն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 39-րդ րոպեին խփեց կապանյան թիմի նորեկ, սերբ հարձակվող Ալեքսանդար Ռակիչը: Այդպիսով, «Գանձասար-Կապանը» լուրջ հայտ ներկայացրեց եզրափակիչ մտնելու համար, իսկ ահա Հայաստանի վեցակի գավաթակիրը պատասխան խաղում պետք է պարզապես սխրանք գործի, որպեսզի հաղթահարի այս արգելքը: Նշենք, որ կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղը նույնպես ավարտվել էր հյուրերի առավելությամբ՝ հանձին Երեւանի «Ալաշկերտի», որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել էր «Բանանցին»: