Քաղաքային խնդիրների լուծման համար կամք է պետք. Ֆրանսիայի դեսպան
Հայ եւ ֆրանսիացի հայ քաղաքաշինական ոլորտի մասնագետները կհամագործակցեն կայուն քաղաքի ստեղծման տեսլականի շուրջ: Այս նպատակով այսօր կայացավ համաժողով, որին մասնակցում էին Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանը, ոլորտի մասնագետներ: «Վերջին տարիներին կառուցված շենքերի սեյսմիկ նորմերը համապատասխանում են միջազգային չափանիշներին»,- նշեց նախարարը: Հարցին, թե ո՞ր կառույցներն են վտանգավոր, նա շեշտեց՝ խորհրդային կառույցները սեյսմիկ առումով վտանգ են ներկայացնում: Իսկ Ֆրանսիայի դեսպանը նշեց. «Հայաստանյան քաղաքները համագործակցում են Փարիզի, Լիոնի եւ ֆրանսիական մի շարք այլ քաղաքների հետ: Մեզ մետ՝ Ֆրանսիայում, կայուն քաղաքների ստեղծման խնդիրը լուծված է: Շատ կարեւոր է Երեւանի եւ մնացած քաղաքների համար էներգախնայողության, տրանսպորտի խնդիրները»: Հարցին, թե ինչպե՞ս պետք է մեր երկիրը լուծի այդ խնդիրները, դեսպանն ասաց. «Անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ֆինանսական ռեսուրսների ներգրավում»: