Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցապ նախկին նախարարը հեռացվեց ԲՀԿ-ից. aravot.am

Քաղաքականություն
Gevorg_Petrosyan

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը, որը 2010 թվականին, երբ հեռացվեց նախարարի պաշտոնից, լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ ընդամենն ամիսներ առաջ նորից ընդունվել էր ԲՀԿ-ի շարքերը, քիչ առաջ հեռացվել է կուսակցությունից: Այդ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Գեւորգ Պետրոսյանը, վերջին շրջանում, հատկապես սոցիալական ցանցերում, իսկ այսօր նաեւ լրատվամիջոցներում վարկաբեկիչ գնահատականներ էր հնչեցրել այն կուսակցության հասցեին, որին անդամակցում է ինքը: «Միանգամայն ճիշտ եք: Րոպեներ առաջ ավարտվեց Ավանի` ԲՀԿ տարածքային կառույցի նիստը: ԲՀԿ Ավանի տարածքային խորհուրդը որոշում է կայացրել Գեւորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից»,- ասաց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` պատասխանելով Aravot.am-ի հարցին` ի՞նչ կերպ է ԲՀԿ-ն պատրաստվում արձագանքել իր անդամի նման գործելաոճին: Ամբողջական հոդվածը՝ այստեղ