Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիպումներ Բյուրոկրատում

Կարևոր լուրեր Հասարակություն
Byurokrat

«Բյուրոկրատ» գրախանութը մեկնարկում է նոր նախագիծ` «Հանդիպումներ Բյուրոկրատում» խորագրով: Հանդիպումներին կհրավիրվեն գրողներ, կներկայացվի նրանց ստեղծագործությունը, կլինեն զրույցներ, դասախոսություններ, բանավեճեր, քնարկումներ գրքի, գրականության մասին և ոչ միայն: Գրողներից բացի, հանդիպումների հյուր կլինեն նաև հանրությանը ծանոթ ու հետաքրքիր այլ մարդիկ, զրույցները, սակայն, կծավալվեն հիմնականում գրքի ու գրականության շուրջ: Առաջին հանդիպման հյուրն է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Այն նախատեսված է մարտի 14-ին, ժամը 19:00-ին։ Ծավալվելով «Գիրքը ներկայի և ապագայի միջև» թեմայի շուրջ` հյուրը կխոսի, թե ինչ փոփոխություններ է ապրում գիրքը, գրականությունը, հեղինակը նոր ժամանակներում, և դեպի ուր է այս ամենը գնում:​