A
A
Ձվեր՝ Վերաքննիչ քրեական դատարանի ուղղությամբ. ակցիա (տեսանյութ)
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի և նրա պաշտպանի բողոքը՝ խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները, իմանալով այս լուրը, ձվեր նետեցին դատարանի ուղղությամբ, ինչն առաջացրեց ոստիկանների վրդովմունքը. ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստ Գագիկ Եղիազարյանին։ Այս պահին լարված իրավիճակը դեռ շարունակվում է։ Ավելին՝ տեսանյութում