Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կինը՝ քաղաքային տնտեսությունում». ցուցահանդես մետրոյում

Հասարակություն
m8

Հարգելի համաքաղաքացիներ, Մարտի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ»  կայարանի սպասասրահում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են այցելել և ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն