Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը 5-րդն է բասկյան շախմատում

Սպորտ
sport-mtavor-xaxer-1

Հայաստանի շախմատիստներն ավարտեցին ելույթները Չինաստանում կայացած Համաշխարհային մտավոր խաղերում: Այսօր մասնակիցները ուժերը փորձեցին բասկյան շախմատում: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Մեր թիմի մյուս անդամ Սերգեյ Մովսեսյանը 3,5 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը: Համեմատաբար հաջող հանդես եկավ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը, որը վաստակելով 5,5 միավոր, երեք մասնակիցների հետ բաժանեց 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո ճանաչվեց հինգերորդը: