A
A
Երկրպագուն Ֆրանկ Ռիբերիին օրական կվճարի 10 եվրո
«Բավարիայի» 39-ամյա երկրպագուն առաջիկա 160 օրվա ընթացքում օրական 10 եվրո տուգանք կվճարի թիմի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիին: Նման որոշում է կայացրել Մյունխենի քաղաքային դատարանը, որը բավարարել է ֆրանսիացի կիսապաշտպանի հայցը: Ֆրանկ Ռիբերին, որը մուսուլմանական կրոն է ընդունել, իր նորածին որդուն անվանել է Զաիֆ, որը թարգմանաբար նշանակում է «թուր»: Գերմանացի ֆուտբոլասերն իր թվիթերյան էջում մեկնաբանելով այդ լուրը, գրել է, որ այն մարդը, որն այդպիսի անունով է կոչում որդուն, իսկական իսլամիստ է: