Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հին Երեւան» նախագծի համար տներ կքանդվեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
սւս

70-ամյա  Գագիկ Ղազարյանը դեռ չի  պատկերացնում, որ  պետության կարիքների համար իրեն  վտարելու են  Բուզանդի 10 հասցեի տնից, որտեղ ապրել է ամբողջ կյանքը։ « Շատ դժվար է, որ ինձ գումար տան, ասեն գնա:  Եթե Հին Երեւան ես ուզում պահել, պահի հին շենքերը, այստեղ հին տուն էր, ինչի քանդեցիք»,-ասում է  Գագիկ Ղազարյանը: Կառավարության   որոշմամբ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը ճանաչվել է  հանրային գերակա շահ: Մեկ տարվա ընթացքում պետք է ավարտվի օտարման գործընթացը։ Տարածքում պետք է  իրականություն դառնա «Հին Երեւան» նախագիծը: «Մի փոքր ճաշակ ունեցող մարդը հասկանում է, որ այդ բարձրահարկ շենքերի արանքում այս «Հին Երեւան»-ը լինելու է բուտաֆորիայի նման մի բան, սա չի լինելու լուրջ, միջավայրը չի պահպանվում»,- ասում է «Մեր քաղաք        ը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը: Բնակիչները կարծում են, որ իրենց  վտարում են ոչ թե հանուն պետության կարիքների, այլ ինչ-որ անձանց բիզնեսի համար։ «Եթե ուզում են հյուրանոց սարքեն, ես էլ կարող եմ հյուրանոց սարքել, ռեստորան սարքեմ, ամեն ինչի էլ պատրաստ եմ, արձան են ուզում, արձան կդնենք վրան»,- ավելացնում է Բուզանդի փողոցի բնակիչ Բաբկեն Ղազարյանը: Իսկ Հարություն Մինասյանն էլ ավելացնում է՝ ասել են մեկ կառուցող է լինելու եւ 100-ավոր միլիոնների ծրագիր է լինելու: Տարածքը ձեռք բերած «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը իր  դիմումում նշել է, որ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով եւ շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: «Սա կիսախարխուլ չի, նորմալ տուն է, քարի տուն է, 81 թ-ից սա ուզում էի քանդել դրա համար էլ ձեռք չեմ տվել:  Այս տան տակ ինչ- որ գծեր  եւ թունելներ  են»: Կառավարության որոշմամբ իր սեփական բիզնեսից եւ տարածքից կզրկվի նաեւ Արմեն Հասրաթյանը: Դեռեւս  2013 թ. կայացված որոշմամբ՝ «Աբովյան-Պուշկին-Սախարով» հրապարակ եռանկյունի տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային  շահ, իսկ ձեռքբերողը «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն  է՝ ի դեմս Սամվել Մայրապետյանի։  « Սա ավելի շատ նման է բիզնես շահի: Ինչո՞ւ ես իմ բիզնեսը պետք է փոխանցեմ մեկ այլ մարդու»,- ասաց Արմեն Հասրաթյանը: Իրացման գոտու բնակչին 61 քմ տարածքի համար որպես փոխհատուցում առաջարկել են 41 մլն  600 հազար դրամ. «Շուկայական  վերլուծությունները  ցույց են տվել, որ այս գնով չես կարող  Երեւանի փոքր կենտրոնում ձեռք բերել հասարակական օբյեկտ, գները երեքից-չորս անգամ ավելի են»: Արմեն Հասրաթյանը որոշել է՝ ոչ մի դեպքում  չի հանձնելու տարածքը: