Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շփման գծում նկատվել է լարվածության աճ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman

Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԼՂՀ ՊՆ