Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտկոցները կարելի է տեղափոխել միայն ձեռքի պայուսակով

Կարևոր լուրեր Հասարակություն
martkoc

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլի 1-ից արգելվում է իոնական մարտկոցների տեղափոխումն ուղեբեռում:  «Ա1+»-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը նշեց, որ որոշումը որեւէ անհարմարություն չի առաջացնի քաղաքացիների համար՝ հավելելով, որ սահմանափակումը վերաբերում է ուղեբեռներին եւ ոչ` ձեռքի պայուսակներին. «Սա ավելի շատ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ուղեբեռում մեծ քանակությամբ մարտկոցներ են տեղափոխում: Կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինելու նաեւ նրանց համար, ովքեր ձեռքի պայուսակում կտեղափոխեն մարտկոցներ, եթե, իհարկե, դրանք վնասված չլինեն: Հիմա էլ, եթե մարտկոցները վնասված են այն աստիճան, որ կարող են հրդեհի պատճառ դառնալ կամ այլ խնդիրներ առաջացնել, ապա կարող են հանվել ուղեբեռից»,-եզրափակեց Աբրահամյանը: