Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը համաձայնության եկան. հրադադարը՝ փետրվարի 27-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
putin-obama

Համաձայնագրի շրջանակներում, Սիրիայի  կառավարական ուժերին սատարող Ռուսաստանը եւ Սիրիայի չափավոր ընդդիմությանը սատարող ԱՄՆ-ը  պատրաստ են համագործակցել։ Համաձայնագիրը չի ընդգրկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ալ- Քաիդայի հետնորդ ալ Նուսրա խմբավորմանն ու բոլոր այն ուժերին, որոնք որակավորված են որպես ահաբեկչական ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն օդային հարվածներ հասցնել այս ուժերին։ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակեց  հինգ էջից բաղկացած համաձայնագիրը նախագահներ Օբամայի եւ Պուտինի հեռախոսային զրույցից հետո։ ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին  հայտարարեց Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի մասին Սերգեյ Լավրովի հետ ունեցած  հեռախոսային զրույցից հետո։ «Մենք այժմ ավելի մոտ ենք հրադադարի հաստատմանը, քան երբեւէ անցյալում»,- հայտարարել է ԱՄՆ արտգործնախարարը։  Այդուհանդերձ զինադադարի հաստատումը չի նշանակում պատերազմի դադարեցում Սիրիայում։ «Իսլամական պետություն»-ը շարունակելու է մարտնչել իր ինքնակոչ խալիֆաթի համար Սիրիայում եւ Իրաքում, ալ-Նուսրան  չի պատրաստվում դադարեցնել Ասադին գահընկեց անելու իր ջանքերը, քրդերն էլ շարունակելու են մարտնչել Դաեշի դեմ Թուրքիայի հետ առճակատման ներքո։ Համաձայնության շրջանակներում կգործի «հաղորդակցման թեժ գիծ»: Անհրաժեշտության դեպքում կկազմվի նաեւ  աշխատանքային խումբ Ռուսաստանի եւ ԱՄՆ- ի գլխավորությամբ Սիրիրայում խաղաղության գործընթացին  նպաստող աշխատանքներ վարելու եւ կողմերից հաղորդագրություններ ստանալու նպատակով։ «Ամերիկայի ձայն»