Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները փորձեցին վերցնել բարձրախոսը (թարմացված) (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar1

18.45  Այս պահին լարված իրավիճակ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց: Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի՝ բողոքի ակցիա անցկացնող ակցիայի մասնակիցներից մեկը վերցրեց բարձրախոսը եւ սկսեց վանկարկել «Գե-ւորգ», «Գե-ւորգ», ինչին ի պատասխան, ոստիկանները փորձեցին վերցնել բարձրախոսը. «Դուք Սերժ Սարգսյանի կամակատարներն եք, բանդա եք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Գագիկ Եղիազարյանը: Այս պահին ոստիկանների եւ Գագիկի Եղիազարյանի միջև երկխոսությունը շարունակվում է: ...... «Նուբարաշեն» ՔԿՀ-ն հատուկ պահպանվող օբյեկտ է եւ թույլ չեն տալու իրականացնել բողոքի ակցիան. քիչ առաջ հայտարարեց «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցիչը: «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը մոտենալով հիմնարկի դիմաց ակցիա անցկացնողներին հորդորեց չաղմկել եւ չխանգարել ՔԿՀ աշխատանքը, հակառակ դեպքում սպառնաց դիմել ոստիկաններին Այդ պահին ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Գեւորգ», «Գեւորգ» Ի դեպ, ՔԿՀ աշխատակիցը չպատասխանեց «Ա1+»-ի լրագրողի հարցերին: Այնուամենայնիվ «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցիայի մասնակիցները   հարակից հատված են փնտրում, որտեղ կարող են սկսել իրենց ակցիան: Ի աջակցություն Գևորգ Սաֆարյանի և մյուս քաղբանտարկյալների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից տարածքում մեկնարկել է մեկօրյա ակցիան: Մարդիկ գիշերելու են այնտեղ եւ իրենց հետ անհրաժեշտ ապրանքներ են վերցրել: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը՝ Ազատության հրապարակում արհեստական տոնածառ տեղադրելու համար: Ակցիային հետևեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։