Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6000 կրակոց՝ մեկ շաբաթվա ընթացքում

Պաշտոնական
4ef224f899dda04ddc6ea7dbfb66a74b

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն