Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ. Գրիգորյանը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
sport-chess-iran1

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանում անցկացվող «Խազարի գավաթ» շախմատի մրցաշարում: Այսօր կայացած վերջին, 9-րդ տուրում, մեր 21-ամյա շախմատիստը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց իրանցի Մասուդ Մոսադեգպուրի հետ: Կարեն Հ. Գրիգորյանը վաստակեց 7 միավոր եւ իր մրցակցի ու ռուսաստանցի Սերգեյ Վոլկովի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը ի վերջո ճանաչվեց երկրորդը: Մրցաշարին մասնակցող մեր մյուս գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վերջին տուրում հաղթեց իրանցի Խալիլ Մուսավիին եւ վաստակեց 6,5 միավոր: Նա ստիպված բավարարվեց 5-րդ տեղով: