A
A
2015-ին հացի գինը նվազել է. Արտակ Շաբոյան (տեսանյութ)
Կառավարության հանձնարարականով՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել հացի շուկայի 10 խոշոր ընկերություններում: Այս հանձնարարականը կառավարությունը տվել էր՝ հաշվի առնելով ալյուրի գնի մոտ 30 տոկոս նվազումը: «Անցած տարի հացի գինը 9-10 տոկոսով է նվազել, քանի որ հացի գնի վրա ազդել է նաեւ գազի եւ էլէներգիայի սակագնի բարձրացումը»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Արտակ Շաբոյանն ու հավելեց, որ հացի արտադրության մեջ օգտագործվում է բարձր որակի ալյուր, իսկ դրա գինը շուկայում այդքան էլ չի նվազել: