Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դյուսելդորֆում Հայաստանը կներկայացնի 3 ձյուդոյիստ

Սպորտ
sport-judo1

Գերմանական Դյուսելդորֆում անցկացվող ձյուդոյի Մեծ մրցանակի մրցաշարում այս տարի Հայաստանից կմասնակցի երեք հոգի: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից: Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Ֆերդինանդ Կարապետյանը եւ Միխայիլ Մինչինը, կանանց՝ Ժաննա Ստանկեւիչը: Սույն մրցաշարը օլիմպիական վարկանիշային է, ընդ որում բավական շատ միավորներ է տալիս մարզիկներին (առաջին տեղը՝ 500 միավոր): Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը հայտնեց, որ 2016 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն Ֆերդինանդ Կարապետյանն ու Ժաննա Ստանկեւիչը: «Նրանք վարկանիշային աղյուսակում չնայած ցածր տեղեր են զբաղեցնում, սակայն Դյուսելդորֆում հաջող հանդես գալու դեպքում կմեծանա նրանց հնարավորությունը Ռիո-2016-ի ուղեգիր նվաճելու համար: Իսկ ահա Միխայիլ Մինչինը հանդես է գալիս իր միջոցներով եւ լուրջ խնդիրներ չի հետապնդում» - պարզաբանեց Դավիթ Խիթարյանը: Ինչ վերաբերում է մեր առաջատար ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանին, ապա նա բաց է թողնում այս մրցաշարը, քանի որ պատրաստվում է Եվրոպայի այս տարվա առաջնությանը: Դյուսելդորֆի Մեծ մրցանակը տեղի կունենա փետրվարի 19-21-ը: